ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ո՞վքեր են պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ

Ո՞վքեր են պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ
09.11.2019 | 14:06

«Հրապարակը» գրում է. «Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում», - ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։ «Արայիկը Նիկոլի համար Վանեցյան, Օսիպյան չէ, նա նրա «սմերտնիկն» է, ու ոչ մի գնով Նիկոլը նրան չի հանձնի, բայց ոնց երևում է` ՀՅԴ-ն ու «կից» ուժերը ձեռ չեն քաշելու, այդ իսկ պատճառով թիմում արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկի տեղը զբաղեցնելու։ Ամենաակտիվն Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան տրիադան է, որ ցանկանում է նախարար դարձնել Հովհաննես Հովհաննիսյանին։ Թվացյալ ցուցադրում են, թե պաշտպանում են Արայիկին, իրականում շատ նուրբ բզբզում են։ Մյուս խումբը սորոսականներն են. սրանք էլ «բրթում» են փոխնախարար Արևիկ Անափիոսյանին։ Արայիկն այդ ամենը հասկանում է ու դրանից ավելի վատ է զգում, քան «անդաստիարակ» ՀՅԴ-ից, չնայած իր թևը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, նույնպես ձեռները ծալած չի նստել, անում է ամեն ինչ, որ հանկարծ Արայիկը հրաժարական չտա․ չմոռանանք, որ Արսենին նախարար է բերել Արայիկը»: ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հարցին, թե հրաժարականի դեպքում նախարարի հավանական թեկնածուներից մեկը ի՞նքն է, ասաց. «Արայիկ Հարությունյանի թեման ընդհանրապես չի քննարկվում. պետք չէ նման հարցադրում անել»: Ասում են` երբեք մի ասա՝ երբեք։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Հարությունյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող` անգամ հեռավոր օրակարգում»: Բայց չէ՞ որ ձեր թիմն ասել է` ժողովրդի կարծիքը ձեզ համար ամենակարևորն է։


«Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, որի հիմքով ձևավորվել է կառավարություն: Ես չեմ կարծում, որ բողոքավորները ողջ ժողովուրդն են»:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ